Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը հյուրընկալվել էր «Գրանադա»-ին:
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, ու ելքի վրա ազդեցին միայն որոշ խաղային դրվագներ: Հենց խաղասկզբում բասկերը ստացան 11 մետրանոցի իրավունք ու առաջ անցան հաշվի մեջ: Ավելի ուշ հաշիվը կրկնապատկվեց:
Սակայն երկրորդ կեսի սկզբնամասում «Գրանադա»-ն կրճատեց հաշվի տարբերությունը, ու մնացած ժամանակահատվածում խաղն անցավ շատ լարված պայքարում: Ի վերջո, սակայն, բասկերը կարողացան պահել հաղթական հաշիվը:
Գրանադա – Ատլետիկ Բիլբաո՝ 1:2
Գոլերը՝ Էլ Արաբի (53’) – Ադուրիս (13′ – 11մ, 27′)






































