Сибирь (S7 Airlines ընկերություն) ավիաընկերությունը կիրակի օրը վերսկսել է Ռուսաստանի մայրաքաղաքից դեպի Քութաիսի ուղիղ չվերթները: Այս մասին հայտնել է Վրաստանում S7-ի ներկայացուցիչ Պաատա Քամարաուլին:
«Այսօր երկարատև դադարից հետո կայացավ Մոսկվա-Քութաիսի-Մոսկվա չվերթը»,- ասել է Քամարաուլին: Նրա խոսքերով՝ սկզբնական շրջանում թռիչքները կիրականացվեն Airbus-319-ով՝ շաբաթը մեկ անգամ, տարվա վերջում թռիչքների թիվը կկրկնապատկվի:
Քամարաուլին նաև նշել է, որ Сибирь-ը շաբաթը մեկ անգամ Մոսկվա–Բաթումի և ամեն օր Մոսկվա-Թբիլիսի չվերթներ է իրականացնում:
Մոսկվա –Քութաիսի չվերթները դադարեցվել էին անցած տարի՝ Քութաիսիի օդանավակայանի վերանորոգման պատճառով:
Ներկա պահին Сибирь ավիաընկերությունից բացի, դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում նաև ռուսական Уральские авиалинии–ն՝ Եկատերինբուրգ-Թբիլիսի-Եկատերինբուրգ չվերթով:








































