Իտալիայի ափամերձ ոստիկանությունը Միջերկրական ծովի ջրերից դուրս է բերել 7 չկայացած ներգաղթյալի դի, որոնց նավը խորտակվել էր Լիբիայից Իտալիա ճանապարհին: Նավաբեկության արդյունքում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 10 մարդ, հաղորդում է ANSA գործակալությունը:
Գիշերը ափամերձ ոստիկանության նավաստիները հայտնաբերել էին 3 կնոջ մարմին: Խորտակված նավից հնարավոր է եղել փրկել 70 մարդու, որոնցից 8-ը կանայք են: Ենթադրաբար, բոլոր ուղևորները սոմալցիներ են:









































