Համաձայն իսրայելական կառավարության մամլո ծառայության համացանցում հրապարակած զեկույցի` Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել պաղեստինյան ղեկավարության հետ, հաղորդում է BBC-ն:
«Ես կարող եմ ասել, որ եթե Մահմուդ Աբասը լրջորեն է մտադրված և ցանկանում է խաղաղ գործընթաց վարել, ապա մենք կարող ենք անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Երուսաղեմը և Ռամալան գտնվում են իրարից 7 րոպեի հեռավորության վրա: Ես պատրաստ եմ բանակցությունները հենց այսօր էլ սկսել»,- ասել է Նեթանյահուն:
Նա Աբասին կոչ է արել առանց որևէ նախապայմանի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ»:












































