Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումը հաստատել է, որ կուսակցության համագումարը կբացվի նոյեմբերի ութին։ Համագումարում պետք է ընտրվի կուսակցության և պետության նոր ղեկավար:
Պլենումի նիստը, որը չորս օր է տևել, հավանություն է տվել կաշառակերության և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կուսակցությունից հեռացնելու առաջարկին: Այդ պաշտոնյաներն են՝ քաղբյուրոյի նախկին անդամ Բո Սիլայը և Երկաթուղային տրանսպորտի նախարարի նախկին տեղակալ Լյու Ժիյունը: Նրանց երկուսին էլ կդատեն։







































