Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Պեկինում կայացած պլենումի ժամանակ հաստատել է իր շարքերից Բո Սիլայի՝ Չունցինի նախկին քաղաքապետի հեռացումը: Կուսակցությունից Բո Սիլայի հեռացման մասին որոշումը ընդունվել էր սեպտեմբերին՝ կուսակցության քաղբյուրոյի կողմից: Բո Սիլայը զրկվել է նաև պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Չինացի քաղաքական գործչին մեղադրում են կոռուպցիայի, իշխանության չարաշահման, կողմնակի սեռական կապեր ունենալու մեջ: Նշենք, որ նրա կինը՝ Գու Կայլայը, բրիտանացի գործարարի սպանության համար դատապարտվել է մահապատժի՝ պատժի իրականացման հետաձգմամբ:












































