«Սելտա»-ի դեմ հաղթական խաղից հետո Սերխիո Բուսկեցը կիսվել է տպավորություններով:
«Ես կիսապաշտպան եմ, սակայն կարող եմ նույն հաջողությամբ խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում: Միշտ ամենակարևորը թիմի շահերն են:
Ռեկորդները ակումբի պատմության մի մասն են, ու մենք լավ գիտենք, թե ինչքան դժվար է դրանց հասնելը: Սկզբում շատ դժվար էր մեզ համար, քանի որ «Սելտա»-ն մեկ-երկու շատ վտանգավոր պահեր ստեղծեց, բայց երկրորդ կեսում մենք շատ ավելի մեծ տարածքային առավելություն ունեինք, ու նրանք այլևս վտանգավոր չէին գործում:
Վնասվածքները այս մրցաշրջանի մեկնարկից մեր թիմի համար վատագույն նորություններն են եղել, ու ես հույս ունեմ, որ բոլոր վնասվածք ունեցողները շատ շուտ կապաքինվեն»,- Բուսկեցի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:










































