Monday, 13 05 2024
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը

Ուկրաինայի հայերը երկրի միասնականության կողմնակից են, սակայն ոմանք մասնակցել են հանրաքվեին

Երեկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ինքնորոշման նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ Կիևի ներկայիս իշխանությունների կողմից ապօրինի որակված հանրաքվեներ անցկացվեցին: Մարզերում հայ համայնքի ներկայացուցիչ, Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող որոշ հայեր մասնակցել են հանրաքվեին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի հոգևոր հովիվ տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը տեղեկացրեց, որ այդ մարզերի հայ համայնքները որևէ միասնական պաշտոնական տեսակետ չեն արտահայտել, սակայն, ըստ նրա, ով անհրաժեշտ է համարել, գնացել է ու իր քաղաքացիական պարտքը կատարել է: Թե ո՞ր ուղղությամբ՝ հնարավոր չէ ենթադրել. յուրաքանչյուրն իր անձնական տեսակետն է հայտնում:

Հոգևոր հովիվը նաև ասաց, որ հայ համայնքի կողմից հանրաքվեին չմասնակցելու կոչ չի եղել: Նրա համոզմամբ՝ բոլորը ցանկանում են, որ այդ տարածաշրջանում խաղաղություն լինի, և այս ամենն անցանկալի զարգացում չունենա, խաղաղության ուղղությամբ փոփոխությունների են սպասում:

«Ժողովրդին այդքան էլ չի հետաքրքրում՝ Ուկրաինայի՞ կազմում կլինի, թե՞ Ռուսաստանի, ամենակարևորը՝ որ պատերազմ չլինի: Մարդիկ այդ փոփոխությանն են սպասում, այդ թվում հայերը, սակայն չկա պաշտոնական, միասնական տեսակետ, քանի որ չգիտեն, թե վաղն ինչ կլինի»,- ասաց նա՝ շարունակելով, որ եթե այսօր հայ համայնքը որևէ հստակ դիրքորոշում տարածի, ապա վաղը գուցե այլ դասավորություն առաջանա, և հայ համայնքի որդեգրած դիրքորոշումն իր իսկ դեմ շրջվի:

Նրա խոսքով՝ համայնքի ներկայացուցիչների մի մասն ասում է, որ լավ կլինի՝ Ուկրաինա մնա, մյուսը թե՝ Ռուսաստանին միանա, այս պայմաններում պաշտոնապես ոչինչ ասել հնարավոր չէ: Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի հոգևոր հովիվը նաև ասաց, որ հայերի նկատմամբ հետապնդումներ, որոնց մասին տեղեկություններ էին տարածվել, այդ երկու մարզերում չի նկատել, հատկապես հայերի նկատմամբ առանձնացող որևէ վերաբերմունք էլ չի նկատել: «Ազգային հարց չի դրվել ու այսօր էլ չկա: Համենայն դեպս, ես չեմ լսել, որ նման բան է տեղի ունեցել»,- ասաց նա:

Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ, Ուկրաինայի հայերի միության Օդեսայի ներկայացուցչության ղեկավար Արտյոմ Քարաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Օդեսայի հայ համայնքն իր բնականոն կյանքով է ապրում, ամեն ինչ լավ է այս օրերին:

Ըստ նրա՝ մայիսի 2-ի սադրանքների մասին տեղեկությունները մեծ թյուրիմացություն էին, Օդեսայի ժողովուրդը տոլերանտ ժողովուրդ է: Այստեղ ապրում է 132 ազգություն, և ազգային հողի վրա երբևէ խնդիրներ չեն եղել, նույնիսկ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Օդեսան իր կայնքով է ապրել, շատ խաղաղ բիզնեսի քաղաք է համարվում:

«Ոչ մի դեպքում հայերի դեմ նմանատիպ երևույթներ չկան, եթե մի մասնավոր դեպք էլ կա, դա կապված չէ ազգային պատկանելության հետ: Ընդհանուր առմամբ Ուկրաինան դեմոկրատական երկիր է, այդ առումով Ռուսաստանի հետ չի կարելի համեմատել: Եթե ՌԴ-ն ոստիկանական երկիր է, որտեղ մարդուն խոսքի համար կարող են հետապնդել, ձերբակալել, Ուկրաինայում չկան նման երևույթներ, ընդհանուր առմամբ: Ուկրաինայի հայերի միությունը համարում է, որ հայերն Ուկրաինայում համարվում են Ուկրաինայի քաղաքացիներ և ընդունում են Ուկրաինայի միասնությունը, ունիտար կառուցվածքը և տարանջատումը չեն սատարում, հետևաբար դա մեր դիրքորոշումն է և չի փոխվել:

Ուկրաինայի հայ համայնքը Ուկրաինայի մի մասնիկն է, հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներ են մեր հայերը, և, բնականաբար, մենք վարում ենք այն քաղաքականությունը, որը կապված է Ուկրաինայի պետական դիրքորոշման հետ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում