Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջտար Լիոնել Մեսսին կմասնակցի «Սելտա»-ի դեմ Լա Լիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկ ծնվել էր ֆուտբոլիստի առաջնեկը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հանգստի հնարավորություն էր տվել ֆուտբոլիստին, սակայն արգենտինացին մասնակցելու է «Սելտա»-ի դեմ մրցավեճին:
Թիմի հայտացուցակում են նաև Ջոնաթան Դոս Սանթոսը և վնասվածքից վերականգնված Դանիել Ալվեսը:








































