«Միլան»-ը նախատեսում է 2013 թվականի հունվարին փորձել ձեռք բերել «Յուվենթուս»-ի պաշտպան Լուսիոյի իրավունքները: Այդ մասին է հայտնել Corriere dello Sport-ը:
Դեռևս տարիներ առաջ Լուսիոն, ով խաղում էր «Ինտեր»-ի կազմում, համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից էր համարվում:
2012 թվականի ամռանը բրազիլացի ֆուտբոլիստի իրավունքները գնել է թուրինյան ակումբը, սակայն «Յուվենթուս»-ի հիմնական կազմում ֆուտբոլիստի համար տեղ չգտնվեց: «Միլան»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբը վստահեցնում են, որ Լուսիոյի ծառայություններն անհրաժեշտ են թիմին:










































