Հիդրոօդերևութաբանները չեն բացառում Ատլանտյան օվկիանոսում ևս մեկ փոթորկի առաջացումը, որը կարող է պատուհասել ԱՄՆ-ի արևելքը երկրի նախագահի ընտրությունների օրը:
Ինչպես հաղորդում է Current TV հեռուստաալիքը, երբ ԱՄՆ-ում տեղի ունենան նախագահական ընտրություններ, Ատլանտյան օվկիանոսում՝ Ջորջիա ու Հարավային Կարոլինա նահանգներում կարող է ձևավորվել ցածր ճնշման դաշտ: Նման մթնոլորտային երևույթը կարող է մի քանի օրում ԱՄՆ հյուսիսարևելյան նահանգներ տեղափոխել ուժեղ քամիներ, անձրևներ, ձյան փոթորիկներ:
Հիշեցնենք, որ ավերիչ «Սենդի» փոթորիկը ԱՄՆ-ի արևելյան նահանգները գրոհել էր հոկտեմբերի 30-ին: Վերջին տվյալների համաձայն՝ աղետը դարձել է 106 մարդու մահվան պատճառ: Ամենաշատը տուժել են Նյու Յորք ու Նյու Ջերսի նահանգները:







































