Անգլիական «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս չինական «Շանհայ Շենհուա»-ի կազմում, իր հիացմունքն է արտահայտել «կապույտներ»-ի՝ մրցաշրջանի մեկնարկին ցույց տված խաղի վերաբերյալ:
««Չելսի»-ն շատ լավ է մեկնարկել առաջնությունը՝ խաղալով գերազանց ֆուտբոլ: Ամռանը թիմը համալրվեց մի քանի ֆուտբոլիստով, և մյուս խաղացողներն օգնեցին նրանց հարմարվել ակումբին: Ես ուրախ եմ այսպիսի ուժեղ «Չելսի» տեսնելու կապակցությամբ:
Ինձ շատ է դուր գալիս Ազարի խաղը: Նա խելացի է ու շատ բան է տալիս ակումբին»,- կոտդիվուարյան մամուլի փոխանցմամբ՝ ասել է Դրոգբան:








































