Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հասարակությանը գործընկերոջ զգացողություն և պոտենցիալ է պետք

Հասկանալի է, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, ինչպես ցանկացած փոքր և ռեսուրսների ինքնաբավությամբ տկար երկրի պարագայում, զգալիորեն պայմանավորված են արտաքին քաղաքական գործընթացներով, կրում են դրանց առնվազն տրամաբանական, եթե ոչ ուղղակի ազդեցությունը: Այդ իմաստով միանգամայն հասկանալի և իրատեսական են այդ կապակցությամբ արվող մեկնաբանություններն ու ներքաղաքական գործընթացներն այդ լույսի ներքո վերլուծելու փորձերը:

Սակայն ակնհայտ է, որ դրանց ճնշող մեծամասնությունը հանգում է մի եզրակացության՝ այդ ամենի նպատակը Ղարաբաղի հարցն է, Հայաստանից այդ հարցում զիջումներ կորզելը: Եվ ահա այդ համատեքստում էլ գործընթացները հակադրության մեջ են դրվում ազգային-պետական շահի հետ, համարելով, որ դրանք հարվածում են այդ շահին ու Հայաստանը տանում են թուլացման:

Այդ եզրակացությունների հիմք է դիտվում այն, որ օրինակ ընդդիմության ինտելեկտուալ մի հատվածը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ու Սերժ Սարգսյանը գաղափարական ընդհանրություններ ունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Անկասկած, այդ տրամաբանության պարագայում արտաքին քաղաքական և ներքաղաքական զարգացումները պետք է գնահատվեն միանգամայն բացասական և վտանգավոր: Սակայն, տվյալ պարագայում մենք գործ ունենք կարծես թե ազգային քաղաքական, կամ հասարակական-քաղաքական սակավամտության դրսևորման հետ, երբ առկա աշխարհայացքը կամ աշխարհընկալումը, իսկ գուցե նաև պարզապես խմբակային կամ անձնական շահը, թույլ չեն տալիս գործընթացներին ավելի լայն հայացքով նայել, առավել լայն դիտակետ և հորիզոն ձևավորել դրանց համար:

Ինչո՞ւ են մեզանում առավելապես համարում, որ ամեն ինչ պայմանավորված է միայն Ղարաբաղի խնդրով: Եթե նույնիսկ համարենք, որ դա իրապես այդպես է, ապա ինչո՞ւ է մեզանում դա ընդամենը հնչեցվում բանդագուշանքի նման, այլ ոչ՝ փորձ արվում հանրությանը ներշնչել, որ իրականում Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական գործընթացների լոկոմոտիվ հանդիսացող կենտրոնները կարող են և այլ, ավելի հեռանկարային և ռազմավարական նպատակներ ու ակնկալիքներ ունենալ, կապված ասենք մեր հասարակության քաղաքակրթական ներուժի հետ: Ինչո՞ւ ենք մենք մեզ այդքան թերագնահատում, համարելով, որ ոչինչ չենք կարող տալ աշխարհին, ոչ մի հետաքրքրություն չենք կարող ներկայացնել, բացի մեր տարած հազվադեպ հաղթանակներից մեկից հրաժարվելուց, թեկուզ՝ մասամբ: Ի վերջո, ինչպիսի հորիզոն և դիտակետ ձևավորվում է հասարակության համար, հասարակությունն այդպես էլ վերաբերում է այդտեղից երևացող գործընթացներին: Իսկ ներքաղաքական գործընթացները, ինչ շարժիչ էլ ունենան, միևնույն է, ի վերջո կախված են տվյալ երկրի հանրային միջավայրի տրամադրություններից և մոտեցումներից: Ինչպիսի տրամադրվածություն և աշխարհայացք որ ձևավորվի տվյալ երկրի հանրային միջավայրում, հենց այդ ազդեցությունն էլ կսկսեն կրել այդ միջավայրում տեղի ունեցող գործընթացները:

Հասարակությանը պետք է ներշչել այն զգացողությունը, որ միջազգային կենտրոնները նրան ոչ միայն պոտենցիալ զիջող են դիտում, այլ գործընկեր, որի հետ ուզում են առաջ մղել համաշխարհային ավելի լայն նշանակության գործընթացներ, քան զուտ Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարաբերության առումով ներկայումս սեղանին դրված առաջարկների կամ լուծումների հաստատումն է: Եվ հենց այդ համատեքստում է, որ միջազգային հանրությանը պետք է ժողովրդավարական և արդիական Հայաստան, քանի որ միայն այդ Հայաստանը կարող է տարածաշրջանում լինել որակապես այլ գործընկեր, քան մյուս երկրները, անգամ Վրաստանը, որտեղ բարեփոխումների զգալի ծավալի պարագայում անգամ ակնհայտ է, որ հասարակությունն ինքը ակնհայտորեն չի ձգում վերնախավի ետևից: Իսկ Հայաստանում հակառակն է՝ կա իսկապես զգալի պոտենցիալ ունեցող հասարակություն, որը զգալիորեն առաջ է իր վերնախավից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում