Սիրիացի ապստամբները հայտարարել են լայնածավալ գործողություն սկսելու մասին՝ Հալեպից հարավ-արևմուտք գտնվող Թաֆթանեզի ռազմական օդանավակայանը գրավելու համար, հաղորդում է BBC-ն:
Համացանցում հայտնված տեսանյութում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչը նշում է, որ գործողությանը մասնակցելու են զինված ընդդիմության հինգ ստորաբաժանումներ:
Որոշ տեղեկությունների համաձայն` ապստամբներն արդեն վերահսկում են այս շրջանի գլխավոր ավտոմայրուղիները:
Եթե ապստամբներին հաջողվի գրավել ռազմա-օդային բազան, դա թույլ կտա նրանց վերահսկել Հալեպի և Դամասկոսի միջև գտնվող կարևոր ռազմավարական գոտին:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` սիրիական ընդդիմության վերահսկողության տակ են գտնվում Իդլիբ քաղաքի ՀՀՊ օբյեկտները:












































