Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է թիմի կիսապաշտպան Միկ Ռիչարդսի ապաքինման գործընթացի մասին:
Նշենք, որ նախկինում «Սիթի»-ի բժշկական անձնակազմը հայտարարել է, որ Ռիչարդսին 3-4 ամիս է հարկավոր բուժվելու համար:
«Ինչքան գիտեմ՝ Ռիչարդսին 3-4 շաբաթ է հարկավոր, բայց ինչ-որ տեղ կարդացել եմ՝ 3-4 ամիս: Չգիտեմ՝ որտեղից են նման բան վերցրել. առավելագույնը՝ մեկ ամիս»,- ասել է Մանչինին:










































