Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ Մադրիդի «Աթլետիկո»-ն կարող է հռչակվել Իսպանիայի Լա Լիգայի չեմպիոն:
Ըստ ֆուտբոլիստի՝ անցած տարի որևէ ակումբ ի վիճակի չէր հասնել «Ռեալ»-ին ու «Բարսելոնա»-ին, սակայն այս տարի այլ է: Դիեգո Սիմեոնեն՝ «Աթլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչը, կարողացել է ստեղծել մի թիմ, որ ի վիճակի պայքար մղելու չեմպիոնական տիտղոսի համար: Որպես վառ ապացույց՝ կարելի է ուղղակի նայել մրցաշարային աղյուսակին. «Աթլետիկո»-ն «Բարսելոնա»-ի հետ միասին ունի 25 միավոր: Պիկեն անդրադարձել է նաև մադրիդյան ակումբի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:
«Ֆալկաոն այժմ գերազանց մարզավիճակում է: Նրա հետ միասին «Աթլետիկո»-ն կարող է դառնալ ազգային առաջնության հաղթող: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակ»-ին, ապա դրա համար կպայքարեն Լիոնել Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն: Ես կարծում եմ՝ հաղթանակն ուղեկից կլինի Մեսսիին»,- ասել է Պիկեն:










































