Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ երազում է վերականգնել «1967-ի սահմաններով անկախ Պաղեստինը»` չնայած ինքը ծնվել է Իսրայելի կողմից օկուպացված տարածքներից դուրս:
Ավելի վաղ Facebook-ում Աբբասի գրառման հիման վրա Իսրայելի կառավարությունը պաղեստինցիների ղեկավարին մեղադրել էր 1948-ի սահմանները վերականգնելու ցանկության համար:
Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը հերքել էր այս ենթադրությունը:
Կես դար շարունակ պաղեստինցիները պայքարում են արաբ փախստականների` իրենց հարազատ բնակավայրերը վերադառնալու իրավունքի համար: Իսրայելի կառավարությունը մշտապես այդ պահանջները մերժել է:











































