Նյու Յորքում «Սենդի» փոթորկի պատճառով հետաձգվել է ամենամյա քաղաքային մարաթոնը` հաղորդում է BBC-ն: Զանգվածային սպորտային միջոցառումը պետք է կայանար նոյեմբերի 4-ին: Սակայն Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարծում է, որ մարաթոն անցկացնելը այս պահին սխալ է:
Բլումբերգի խոսքերով` 40 տարի շարունակ անցկացվող մարաթոնը ներկայիս իրավիճակում հակասությունների պատճառ է դարձել:
«Մենք չէինք ցանկանա ստվեր գցել մրցույթի և նրա մասնակիցների վրա, և այդ պատճառով որոշվել է հետաձգել այն»,- ասել է քաղաքապետը:
Նյույորքյան մարաթոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Քաղաքապետը ընդգծել է, որ մարաթոնը ֆինանսական պատճառով չի հետաձգվում, քանի որ այն լրացուցիչ միջոցներ չի պահանջում:











































