ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նախատել ԲՀԿ խոսնակին, որ նա 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն: Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի համար, որ Ուրիխանյանն Աժ աշխատակազմի ղեկավարից է փորձել պարզել, թե ինչպես են ծախսվել Աժ-ին հատկացված գումարները, քանի որ Աժ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամի, Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը: Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Ուրիխանյւսնից, որը պարզաբանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում և ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար: Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար: Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»:










































