Հղում կատարելով Ամբեր Հյորդի և Ջոնի Դեպի մտերիմներին` բրիտանական The Sun թերթը գրում է, որ 49-ամյա դերասանը Ամբեր Հյորդի հետ բաժանումը շատ ծանր է տարել: Նա չի հանձնվել և որոշել է ամեն գնով արժանանալ աղջկա ուշադրությանը:
26-ամյա Հյորդը չի կարողանում դիմակայել Դեպի սիրահետումներին: Ամեն օր նա աղջկան ուղարկում էր ծաղիկներ, ինչպես նաև սեփական բանաստեղծություններից:
Այս ուշադրության արդյունքում մի քանի շաբաթ առաջ Հյորդը համաձայանել է դերասանի հետ մի քանի օր անցկացնել վերջինիս սեփական կղզում` Բահամայում: The Sun-ի տեղեկացմամբ այդ ժամանակից ի վեր զույգն անբաժան է: Ամբերը տեղափոխվել է Դեպի` Լոս Անջելեսում գտնվող առանձնատուն, և ողջ ազատ ժամանակը նրանք միասին են անցկացնում:









































