Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հանկարծ երկնքից իջան և զարմացան ատկատներից, կոռուպցիայից, անօրինականությունից.Transparency Int’l

Կոռուպցիոն դրսևորումների մասին ՀՀ-ում գիտի յուրաքանչյուր քաղաքացի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանն՝ անդրադառնալով կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումներին՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ:

Սոնա Այվազյանը հիշեց, որ ՀՀ-ն մշակել է առաջին հակակոռուպցիոն ռազմակավարական ծրագիրը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ երկրորդ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը, այսինքն՝ կոռուպցիայի առկայության մասին բոլորը գիտեին և շատ լավ հասկանում էին, որ լուրջ խնդիր է, գիտեին նաև, որ հասարակությունը կասկածի տակ է դնում դրա դեմ պայքարի արդյունավետությունը:

«Այսօր հանկարծ երկնքից իջել են, զարմացել, ատկատներից, անօրինականությունից, որ ինչ-ինչ գործընթացներ չեն աշխատում կամ ինչ–որ ատկատներ գոյություն ունեն, դատախազությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր լիազորությունները կամ կոծկում է հանցագործությունները: Մի քիչ զարմանալի է: Այն համընկնում է նախընտրական շրջանին, այդ պատճառով հնարավոր չէ պարզապես այս քայլերը չկապել ընտրությունների հետ և չասել, որ դա նախընտրական քարոզչության մաս է կազմում»,- իր կարծիքը հայտնեց Այվազյանը՝ ավելացնելով, որ այս գործընթացները հավատ առանձնապես չեն ներշնչում: Նրա պարզաբանմամբ՝ ցանկացած քաղաքացի հասկանում է, որ ինչպես նախագահը նշեց, որ գլխից է պետք բռնել, ձուկը գլխից է հոտում, առաջին հերթին այս երևույթները բարձր օղակներում են: Բայց, ըստ նրա, չկա քաղաքական կամք՝ բարձր օղակների դեմ պայքարելու, որովհետև այս իշխանությունը հենված է այդ օղակների վրա և չի կարող դրա դեմ պայքարել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»–ի նախագահի խոսքերով՝ նախագահն իրեն զերծ պետք է պահի այլ մարմինների իրավասությունների մեջ մտնելուց, ինքը պարզապես պետք է երաշխավորի, որ պետական կառույցները երկրում գործեն պատշաճ կերպով: «Նա չէ, որ պետք է որոշումներ ընդունի, թե այս կամ այն բանը սիրուն է կամ սիրուն չէ: Ինքն ունի իր իրավասություններին շրջանակը, այդ իրավասությունների շրջանակը պետք է իրականացնի, այդ թվում՝ լինի երաշխավորը երկրի արդարության, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի»,- եզրափակեց իր խոսքը Սոնա Այվազյանը:

Հիշենենք, որ երեկ, բացելով ՀՀ կառավարության նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ զրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ: Վարչապետը նաև ասել էր, որ նախագահը վճռական գործողություններ է պահանջում, որպեսզի ապահովվեն շոշափելի և տեսանելի արդյունքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում