«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Նեմանյա Վիդիչը չի կարողանա շարք վերադառնալ մինչև Ծննդյան տոները:
MUTV-ին տված հարցազրույցում սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ սերբ կենտրոնական պաշտպանը կկարողանա միանալ թիմին միայն դեկտեմբերի վերջին:
Վերականգնվելով նախորդ տարի «Բազել»-ի դեմ խաղում ստացած մկանային լուրջ վնասվածքից` Վիդիչը նորից ցավեր էր զգացել ծնկի հատվածում, ինչի արդյունքում նրան նորից վիրահատեցին:
«Կարծում եմ` Վիդիչը կվերառանա դեկտեմբերի վերջերին: Հավանաբար` Ծննդյան տոներին մոտ»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:









































