Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր ակումբն այս մրցաշրջանում այդքան էլ լավ արդյունք ցույց չի տվել և ավելիին հասնելու համար հարկավոր է շատ աշխատել:
«Հաղթելու համար մենք պետք է աշխատենք: Եթե չաշխատենք, չենք կարողանա հաղթել: Թիմեր կան, որ բախտ ունեն ու առանց աշխատելու հաջողության են հասնում»,- goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը:
Նշենք, որ մադրիդյան թիմի հաջորդ մրցակիցը «Սարագոսա»-ն է: «Ռեալ» – «Սարագոսա» խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին՝ 23:00-ին(ՀՀ ժամանակ):









































