«Առաջին լրատվական»-ը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ ինչ ակնկալիք ունի Կոտայքի մարզպետի փոփոխությունից, մանավանդ որ, բազմիցս բարձրաձայնել է նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կամայականությունների մասին:
«Կովելենկոն իր կենդանության օրոք էլ, երբ ղեկավարում էր մարզը, անուն չուներ, երկուսն էլ ազգանուն են։ Էդպես անանուն էլ գնաց մարզից: Ես այսօր արհամարհում եմ նրան և նրա հրաժարականի հարցին չեմ ուզում անդրադառնալ: Նա այդպես ոչնչություն էլ գնաց, բարի վախճան իրեն, Աստված հոգին լուսավորի, բայց ինքը պատասխան է տալու իր արածների համար, թող չմոռանա և չկարծի, թե պրծել է»,-ասաց Սասուն Միքայելյանը: