Աֆղանստանի հարավում` Հիլմենդ նահանգի բլոկպոստում, ոստիկանության 4 աշխատակից է սպանվել ծառայակիցների կողմից: Տեղի օրինապահ մարմինները հայտնել են, որ հերթապահության ժամանակ 4 ոստիկան կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 օրինապահ:
Այս տարի Աֆղանստանում նման հարձակումների զոհ է դարձել ՆԱՏՕ-ի առնվազն 55 զինծառայող: Գրեթե նույնքան աֆղան զինվորներ և ոստիկաններ սպանվել են իրենց ծառայակիցների ձեռքով:
Փորձագետները նշում են, որ նմանատիպ դեպքերը նպաստում են աֆղանցի և ՆԱՏՕ-ի զինծառայողների միջև անվստահության և լարվածության աճին, և կասկածներ են ծնում, որ բանակը և ոստիկանությունը կկարողանա երկրում պահպանել կայունություն` 2014-ին ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո:











































