15 մարդ է ձերբակալվել Նյու Յորքի արվարձաններում: Վերջիններս կասկածվում են ավազակային թալան կատարելու մեջ: Մարդիկ, ներկայանալով որպես էներգետիկ «Քոն Էդիսոն» կազմակերպության աշխատակիցներ, թալանել են շինությունը «Սենդի» փոթորկի ժամանակ ու դրանից հետո: Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը»:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ թալանվել են նաև դեղատներ: Շատ դեղատներ ունեն թմրամիջոցներ, որոնք դուրս են գրվում միայն հատուկ ցուցումով: Հաղորդվում է 12-15 դեղատան թալանի մասին: Այս գործով դեռ ձերբակալվածներ չկան:
Նյու Յորքի արվարձաններում՝ Բրուքլինում ու Քվինսում, ձերբակալվել է 15 մարդ:
Այլ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:
Լոնգ Բիչ շրջանում, Լոնգ Այլենդի հարավում (Նյու Յորք նահանգ), ինչպես նաև Նյու Ջերսիի որոշ շրջաններում ոստիկանական հսկողությունը ուժեղացված է: Փողոցներում մտցված է պարեկային ժամ՝ երեկոյան ժ. 7.00-ից մինչև առավոտյան ժ. 7.00-ը:








































