Տոկիոյում շարունակվում է կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնությունը: Հերթական 4-րդ տուրում Ռուսաստանի աղջիկները հանդիպեցին Հր. Կորեայի հավաքականի հետ: Կորեայի հավաքականն այդպես էլ չկարողացավ լուրջ դիմադրություն ցուցաբերել ռուսներին: Հանդիպումից հետո Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Պարկը հայտարարել է, որ իր սաները պարտվել են այն պատճառով, որ ռուսներին բավականին զիջում էին հասակի հարցում:
«Ռուսաստանի հավաքականը բարձրահասակ խաղացողների թիմ է: Մենք պետք է պայքարեինք նրանց հասակի դեմ, որը խոչընդոտ էր հանդիսանում մեր գրոհների ու պաշտպանության համար»,-հայտարարել է Պարկը: