Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի կառավարությանը կոչ է արել պարզել Արևմտյան Վրաստանում գտնվող Նիգվզիանի գյուղում վրացի-ուղղափառների ու վրացի-մուսուլմանների միջև երեկ գրանցված միջադեպի էությունը.
«Այդպիսի դիմակայությունը չի համապատասխանում վրաց ժողովրդի շահերին: Ես նոր իշխանություններին կոչ եմ անում, որ նրանք ամեն ինչ անեն, որպեսզի այսուհետ չառաջանան նմանատիպ խնդիրներ: Ելնելով մեր պատմությունից, մեր ժողովրդի հանդուրժողականությունից՝ այդպիսի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում մեր ավանդույթներում»:
Նշվում է, որ այդ գյուղում տիրում է լարված իրավիճակ և տեղաբնակներն Աջարիայից այստեղ վերաբնակեցված մուսուլման վրացիներին թույլ չեն տալիս աղոթել՝ հավաքվելով մուսուլման վրացիների աղոթատեղիի մոտ:









































