Եթե աշխարհում ինչ-որ մեկը դեռ չէր ճանաչում Քիմ Քարդաշյանին, ապա այժմ հաստատ կճանաչի, քանի որ նրա մասնակցությամբ սեքս-տեսանյութը համացանցում հանվել է աճուրդի ռեկորդային՝ 30 մլն դոլար արժողությամբ:
Ըստ լուրերի` այս տեսանյութը ավելի անկեղծ է, քան նախորդը, որտեղ Քիմը իր նախկին ընկեր ռեփեր RayJ-ի հետ էր:
Քարդաշյանն անհանգստացած է այս լուրերով և վախենում է, որ դա կքանդի իր և հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի սիրիային կապը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը` հղում անելով սկանդալային սևահերի մտերիմների շրջապատում իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը համբավ է ձեռք բերել աշխարհի ամենակարճ ամուսնությամբ և աղմկահարույց ամուսնալուծությամբ, ինչպես նաև առաջին 3D ձևաչափի էրոտիկ ամսագրում լուսանկարվելով:







































