Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված թուրքական բանտերում քրդերի զանգվածային հացադուլի հետ:
Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, ներկայիս դրությամբ թուրքական 67 բանտերում հացադուլ է անում 682 բանտարկյալ: Այսօր հացադուլի 52-րդ օրն է: Նախարարության հայտարարության համաձայն, հացադուլավորներից ոչ մեկի առողջական վիճակը չի գտնվում ճգնաժամային դրության մեջ: Նրանք կազմակերպված ձևով ստանում են շաքարաջուր, աղ և մեղր:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի գլխավոր բժշկական ընկերակցությունը՝ հայտարարել էր, որ հացադուլավորների շրջանում մահացության դեպքերը կարող են սկսվել հաջորդ 10 օրերի ընթացքում, երբ նրանք կհատեն հացադուլի 60-րդ օրը:












































