Հաղթանակի օրվա կապակցությամբ ITAR-TASS-ը ֆոտոշարք է պատրաստել Բեռլինի գրավման, Գերմանիայի կապիտուլյացիայի հայտարարման և ֆաշիզմի դեմ հաղթանակի նշման մասին:
Հաղթանակի տոնը սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով:
Տոնի առթիվ ավանդաբար տոնական միջոցառումներ ու շքերթներ են անցկացվում բոլոր հերոս քաղաքներում, զինվորական շրջանակներում, Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում ու ԱՊՀ երկրներում: