«Մանչեսթեր Սիթի»-ն նախատեսում է համալրել իր շարքերը և ձեռք բերել 18-ամյա ճապոնացի կիսապաշտպանի իրավունքները: Ակնկալվում է, որ Խիդեկի Իսիգեն Անգլիա կժամանի 2013 թվականի հունվարին:
«Իսիգեի ծառայություններով են հետաքրքրված եվրոպական մի քանի գրանդներ, որոնց թվում է «Մանչեսթեր Սիթի»-ն: Ֆուտբոլիստի համար լավ կլինի, եթե նա Անգլիա մեկնի, որտեղ կարող է մարզվել աշխարհի լավագույն խաղացողների հետ:
Խիդեկին ցածրահասակ է, սակայն հիանալի խաղ է ցուցադրում: Իհարկե, մենք կցանկանայինք նրան պահել թիմում, սակայն լավ առաջարկ ստանալու դեպքում նրա մեկնելը հնարավոր կդառնա»,- ասել է «Սիմիձու»-ի գլխավոր մարզիչ Աֆշինա Գոտբին: Նշենք, որ Իսիգեն ճանաչվել է Ասիայի` 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ:







































