Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ով որոշ ժամանակ մարզվում էր թեթև ծրագրով` մկանների վնասվածքի պատճառով, միացել է ընդհանուր խմբին: Այս մասին է տեղեկացնում ակումբի պաշտոնական կայքը:
Ռիբերին ստիպված է եղել բաց թողնել «Կայզերսլաուտեռն»-ի դեմ խաղը, սակայն առաջիկա շաբաթ օրը կարող է մասնակցել «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Մյունխենցիների պաշտպան Ռաֆինյան, ով ուսի վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Կայզերսլաուտեռն»-ի դեմ հանդիպմանը, նույնպես ապաքինվել է և միացել ընդհանուր խմբին:









































