Բեյհայ քաղաքը տեղակայված է Գուանսի-Չժուանսյան ինքնավար շրջանում, որը մոտակա բնակավայրերի բնակիչները կոչել են «մեռյալների քաղաք»: Նման անվանում քաղաքը ստացել է մեկ պատճառով` այն ուրվական քաղաք է դարձել:
Այդ քաղաքը կառուցվել էր հարստացած չինացիների նոր խավի համար: Անշարժ գույքը արագ էին գնում: Սակայն, վեց տարի անց քաղաքն այդպես էլ չկենդանացավ: Իսկ տներում մինչ օրս ոչ ոք չի բնակվում:
Դատարկ առանձնատները քաղաքի կենտրոնից չափազանց հեռու են գտնվում, այդ պատճառով էլ չեն գրավում չինացիներին: Եթե Չինաստանը մեծանա ու զարգանա, հնարավոր է, մի օր մեռած քաղաքները կսկսեն զարգանալ ու կենդանանալ:
Բայց ներկա դրությամբ թանկարժեք առանձնատները սպասում են իրենց բնակիչներին: Ժամանակը ցույց կտա, արդյոք մի օր այս «մեռյալ գոտին» կկենդանանա, թե ոչ: