Նեյրոֆիզիոլոգներրը ուսումնասիրել են մարդու ուղեղի կառուցվածի «երաժշտության կենտրոնը» և մշակել են համակարգչային ծրագիր, որը մի քանի նոտայից կարող է ճանաչել ցանկացած երաժշտական գործիք, ասվում է PLoS Computational Biology ամսագրում:
Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է մարդու ուղեղը իրականացնում այդ կախարդական հնարքը` հետևելով կեղևի լսողության հատվածում նյարդային հյուսվածքների ակտիվությանը, երբ երաժշտական գործիքների ձայներ են հնչում:
Նեյրոֆիզիոլոգները հավաքել են 10 կամավորներից բաղկացած մի խումբ: Փորձի ժամանակ գիտնականները էլեկտրոէնցեֆոգրաֆ են տեղադրել մարդկանց գլխին և միացրել են տարբեր երաժշտական գործիքների ձայնագրություններ ու հետո խնդրել են գնահատել դրանք: Փորձի հիման վրա ստեղծվել է համակարգչային մի ծրագիր, որը ճշգրիտ կերպով կրկնում է ուղեղի այս հատվածի աշխատանքը:
Գիտնականները կարծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները և համակարգչային ծրագիրը կարող են կիրառվել նաև այլ նպատակների համար, այդ թվում՝ խոսքի և սարքավորումների ճանաչման համար սարքավորման մշակման գործում:






































