Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը սուր քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-երը:
Դերասանը վարչապետին համեմատել է չարագործ Սիլվայի հետ, ում դերն ինքը խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում:
Դերասանի խոսքով՝ վարչապետն օգտվում է այն հանգամանքից, որ երկրում գործազրկությունը բարձր է և ստիպում է մարդկանց համաձայնել նույնիսկ ամենավատ աշխատանքային պայմաններին:
«Մենք հիանալի գիտենք՝ ովքեր են մեր ժամանակի իսկական սրիկաները. նրանք մտածում են բանկերը փրկելու, այլ ոչ թե կենդանի մարդկանց մասին»,- մեջբերում է Interfax-ը դերասանի խոսքերը:
«Դժբախտաբար, այդ սրիկաներն իրական են, մինչդեռ իմ հերոսը՝ Սիլվան, մտացածին: Եվ այդ սրիկաները մարդկանց ավելի շատ ցավ են պատճառում, քան ես՝ ֆիլմի շրջանակներում»,- հավելել է դերասանը:






































