Ինչպես պարզվում՝ չիլի պղպեղի հայրենիքը ամենևին էլ Չիլին չէ, այլ Մեքսիկան։ Կատարելով լայնամասշտաբ ուսումնասիրություն՝ գիտնականների միջազգային խումբը՝ Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Փոլ Գափթսի ղեկավարությամբ, եկել է այն եզրահանգման, որ առաջին անգամ չիլի պղպեղը սկսել են աճեցնել Մեքսիկայում, մասնավորապես՝ Պուեբլա և Օահակա հարավային նահանգներում, ինչպես նաև հարավարևելյան Վերակրուս նահանգում, գրում է kedem.ru-ն։
Նման եզրակացություն արվել է լեզվաբանական ու բնապահպանական ապացույցների, ինչպես նաև ավանդական հնէաբանական և գենետիկ տվյալների հիման վրա, որոնք ցույց են տվել պղպեղի ստույգ աշխարհագրական ծննդավայրը։









































