Լոնդոնի «Չելսի»-ի ամսագիրն ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում՝ ակումբի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցման ավելի քան 20.000 մասնակիցների մեծամասնությունն իր ձայնը տվեց իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային, ով այժմ հանդես է գալիս «Շանհայ Շենհուա»-ի կազմում: Հարցման արդյունքում Դրոգբան շրջանցեց Ֆրենկ Լեմպարդին, Ջոն Թերիին ու Ջանֆրանկո Ձոլային:
«Շնորհակալ եմ «Չելսի»-ի բոլոր երկրպագուներին, որ քվեարկել են իմ օգտին: Սա պատվաբեր մրցանակ է, քանի որ այդ ակումբում ինձնից բացի բազմաթիվ հրաշալի ֆուտբոլիստներ են խաղացել: Ուրախ եմ, որ անունս գրվել է թիմի պատմության մեջ»,- հայտարարել է Դրոգբան:
Նշենք, որ «Չելսի»-ի կազմում անցկացրած 341 խաղում Դրոգբան 157 գոլի հեղինակ է դարձել:









































