ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան AS-ի հետ զրույցում հայտարարեց, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ փարիզյան ակումբ տեղափոխությունն անհավանական չի համարում:
«ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրվում է Ռոնալդուի ծառայություններով: Նրա տեղափոխությունը հավանական եմ համարում»,- հայտարարեց Ռայոլան:








































