Նորվեգիայում կկառուցվի մոլորակում ամենաբարձր փայտե շենքը՝ որպես ապացույց այն բանի, որ շինարարական փայտանյութից հնարավոր է կառուցել բարձրահարկեր՝ գրում է bigpicture.ru-ն:
5 մետրանոց առաստաղներ, 62 բնակարաններ, գեղեցիկ տեսարան՝ պատուհաններից: Ի՞նչ է այլևս հարկավոր երջանիկ կյանքի համար: Շենքը կունենա 14 հարկ ու կկառուցվի Բերգենում: Հատկանշական է, որ բնակարանների մեծ մասն արդեն վաճառվել է:
Համաձայն սկանդինավյան ավանդույթի՝ բնական նյութերը, հատկապես փայտը դարեր շարունակ մեծ դեր են ունեցել յուրաքանչյուր տանը: Օբյեկտի առավելությունն այն է, որ այն ունի էկոլոգիական հիմք:











































