Թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին խնդրել Թուրքիայում տեղակայել Patriot տիպի հրթիռներ՝ կապված թուրք-սիրիական սահմանին լարվածության մեծացման հետ:
Աղբյուրը հայտարարել է. «Մենք պլանավորում ենք այդ հարցով դիմել ՆԱՏՕ-ին՝ մեզ վրա հարձակման էսկալացիայի դեպքում: Մենք ՆԱՏՕ-ի հետ սերտորեն աշխատում ենք արտակարգ պլանի վրա՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այդ պլանն իրենում ներառում է Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայում»:








































