Նոյեմբերի 2-ին` ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 82 շենքում գտնվող «Կովկաս» պանդոկում:
ԱԻՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.15-ին, մարվել` 03.23-ին:
Այրվել են 1գ.մ էլեկտրական լարեր և 1 ճարպաջեռոց:







































