Լոնդոնի «Արսենալ»-ը դիմել է Մյունխենի «Բավարիա»-ին` Խավի Մարտինեսի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկով:
Հիշեցնենք` երկու տարի առաջ մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 32 մլն ֆունտ է վճարել: Սակայն Մարտինեսը դժգոհ է թիմում զբաղեցրած դիրքից, չնայած նրա գործող պայմանագիրը դեռ երեք տարվա ժամկետ ունի: Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նախկին ֆուտբոլիստը հազվադեպ է ընդգրկվում մեկնարկային կազմում:
Ընդ որում, ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլան ընդգրկել է Մարտինեսին կենտրոնական պաշտպանի գծում, որտեղ Մարտինեսն իրեն այնքան էլ լավ չի զգում:
Ակնկալվում է, որ «Բավարիա»-ն 25 մլն ֆունտ կպահանջի Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Մյունխենյան ակումբում նրան կարող է փոխարինել Լարս Բենդերը` «Բայեր»-ից:








































