ԱՄՆ կառավարությունը «Սենդի» փոթորկից Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոննեքթիքութ նահանգների տուժած բնակիչներին հատկացրել է ավելի քան 3.4 մլն դոլար:
«Նախագահի հրամանով՝ դաշնային կառավարությունը շարունակում է աջակցել նահանգների իշխանություններին ու շրջաններին փոթորկի հետևանքները վերացնելու գործում: Առավոտյան ժ. 07.00-ին շուրջ 36 հազար բնակիչ դիմել է պետական օգնություն ստանալու համար, ուղղակի վճարումերի ծավալը կազմել է ավելի քան 3.4 մլն դոլար: Օգնությունը տրամադրվում է կենցաղային կարիքների ու առաջին անհրաժեշտության օգնության տրամադրման համար»,- լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Վերջինս ուղեկցել է ԱՄՆ նախագահին Վիսկոնսին կատարած նախընտրական ուղևորության ընթացքում:
Քարնին հիշեցրել է, որ երեքշաբթի Բարաք Օբաման հավանության է արժանացրել դաշնային բյուջեի միջոցների օգտագործումը Նյու Յորքի, Նյու Ջերսիի ու Քոննեքթիքութի իշխանությունների կողմից:
«Դա թույլ կտա շրջաններ ուղղել բյուջետային հավելյալ միջոցներ: Այդ հանձնարարականը հնարավոր է դարձրել ուղղակի վճարումներ կատարել դաշնային կառավարությունից»,- նկատել է մամլո քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ապահովագրական ընկերությունները կարող են սնանկանալ 45 մլրդ դոլարով:









































