Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար Իսրայելը պետք է կատարի Անկարայի երեք նախապայմանները: Թուրքիան չի հրաժարվի դրանցից և ոչ մեկից: Թուրքական նախապայմաններն են՝ փոխհատուցում վճարել Թուրքիայի 9 սպանված քաղաքացիների ընտանիքներին, ներողություն խնդրել Թուրքիայից և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:
Մի շարք երկրների առաջնորդներ, որոնք հանդես են գալիս որպես թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման միջնորդներ, Անկարային համոզում են համաձայնվել երկու պայմանի՝ ներողություն և փոխհատուցում, և հրաժարվել Գազայի շրջափակման վերացման պահանջից:
Սակայն մենք պնդում ենք բոլոր երեք նախապայմանների կատարումը, քանի որ Թուրքիան չի կարող լուռ հետևել, թե ինչպես է Իսրայելը շրջափակման մեջ պահում Պաղեստինի բնակիչներին»:











































