Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն չի կարծում, թե ակումբում բոլորը վախենում են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:
Նման հայտարարությամբ Վալդանոն հանդես է եկել «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Ալբերտո Տորիլին հասցեագրված Մոուրինյոյի քննադատությունից հետո: Պորտուգալացի մասնագետը մասնավորապես հայտնել է, որ «Կաստիլիա»-ն չի խաղում գլխավոր թիմի ոճով:
«Չեմ կարծում, թե «Ռեալ»-ում վախենում են Մոուրինյոյից: Պարզապես մարդիկ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում «արքայական ակումբ»-ը: Նրանք ընտրում են բանականությունը: «Ռեալ»-ն ունիվերսալ ֆուտբոլիստներ է ձևավորում: Տաղանդավոր սաներ ակումբն ունեցել է և միշտ կունենա»,- ասել է Վալդանոն:









































