Արաբական ծագումով մեքսիկացի բիզնեսմեն Կարլոս Սլիմը նախատեսում է ձեռք բերել «Խետաֆե» ակումբը: Նա արդեն սկսել է բանակցել իսպանական ակումբի ղեկավարության հետ:
Հարկ է նշել, որ «Խետաֆե»-ի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ հովանավորներ է փնտրում ակումբի համար, որն ունի բավականին մեծ պարտքեր: Իսկ Սլիմը կարող է հենց այն մարդը լինել, ով վերջ կտա այդ պարտքերին ու կնպաստի, որ թիմը ավելի մրցունակ լինի:
Նշենք, որ, համաձայն Forbes ամսագրի, 2010, 2011 ու 2012 թվականներին Սլիմը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Նրա ունեցածքի մաս են կազմում հիմնականում հաղորդակցության ոլորտի կազմակերպություններ, որոնցից են Teléfonos de México-ն, Altria Group-ը, Telcel-ն ու América Móvil-ը:









































