«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամռանը բանակցություններ է վարել ֆրանսիական «Մոնակո» ակումբի հետ:
Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում հաղթանակ տանելուց հետո իտալացի մասնագետը նոր` 5-ամյա պայմանագիր է ստորագրել «քաղաքայիններ»-ի հետ, ինչը չի խանգարել նրան բանակցություններ վարել Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի ակումբի` «Մոնակո»-ի հետ, որը պատկանում է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին:
«Մոնակո»-ն ձգտում է էլիտա վերադառնալ և ցանկանում է հասնել իր նպատակներին Մանչինիի օգնությամբ` նրան առաջարկելով տարեկան 8 մլն եվրո «մաքուր» աշխատավարձ և 5 տարի ժամկետով պայմանագիր: Համաձայնելու դեպքում Մանչինին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակում կզբաղեցներ 3-րդ հորիզոնականը:
Ռոբերտոն, այնուամենայնիվ, հրաժարվել է, իսկ «Մոնակնո»-ն գլխավորել է մեկ այլ իտալացի մասնագետ` Կլաուդիո Ռանիերին, ով 2 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել:






































