Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Սան Պաուլու նահանգին խոստացել է դաշնային կառավարության օգնությունը` հանցավորության ալիքը ճնշելու համար:
Սան Պաուլուում սպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է: Անցյալ չորեքշաբթի այնտեղ ռազմական ոստիկանության 2 աշխատակից է սպանվել:
600 ռազմական ոստիկանները Սան Պաուլուի Պարաիզոպոլիս թաղամաս էին գնացել` թմրանյութի ապօրինի շրջանառությանը վերջ տալու համար:
Ռուսեֆն ասել է, որ եկող շաբաթ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջացառումները քննարկելու համար կհանդիպի տեղի նահանգապետի հետ:











































