Կանադացի մեդիում Բլեր Ռոբերթսոնը Միթ Ռոմնիի համար կանխատեսել է ամերիկյան ընտրություններում հաղթանակ:
Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում հանրապետական կուսակցությանը կհաջողվի պահպանել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների մեծամասնությունը:
Մեդիումը նաև հայտնել է, որ Ռոմնիի իշխանության գալը լավ կլինի Կանադայի համար: Նա նշել է, որ իր ղեկվարման 12 ամիսների ընթացքում Ռոմնին հավանության կարժանացնի Կանադայից նավթամուղի կառուցման հարցը, որը արգելափակել է Բարաք Օբամայի կառավարությունը:
Նա կանխատեսում է, որ կաճի Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալը:











































